Երկրի ազգային արժույթի արժևորումը կամ դրա արժեզրկումն ուղիղ համեմատական է տվյալ երկրի տնտեսական զարգացման աճին կամ հակառակը՝ անկմանը: Եթե հաշվի առնենք, որ Եվրոն ապրում է դրամի նկատմամբ արժևորում, դա նշանակում է, որ այնուամենայնիվ, Եվրագոտու երկրների տնտեսության ցուցանիշներն ավելի քան կայուն են: Եվ դիտարկելով նույնը մեր երկրում՝ դրամի արժեզրկման միտումը, տեսնում ենք, որ այնքան էլ կայուն չէ Հայաստանի տնտեսությունը; Այստեղից օգուտ են քաղում ՀՀ-ում առևտրային բանկերը, որոնք միաբերան գովազդում են երկարաժամկետ հեռանկարով վարկի տրամադրում կամ վերավարկավորում՝ արտարժույթով: Եթե բանկի առաջարկած երկարաժամկետ հեռանկարով վարկավորման տոկոսը լինում է դիցուք 9%, ապա հաշվի առնելով նույն Եվրոյի միտումը՝ դառնալ երեք տարի անց 800 դրամ մեկ եվրոյի դիմաց, իսկ վարկառուի շրջանառությունը ՀՀ-ում, լինելով հայկական դրամով, նրա Եվրոյի տոկոսը կտարբերվի առնվազը 2 անգամ՝ հօգուտ բանկի: Պիտի վճարեր 525 * 1000, կվճարի 800 * 1000: Հետևաբար ԿԲ-ի կանխատեսումները՝ ՀՀ-ում արտահայտված գնաճ բացառելու մշտական դիրքորոշումը և դրամի կայուն լինելու հանգամանքը, առավելագույնս մտահոգիչ է: Գնաճը սպառողական գների ինդեքսի հավելաճի տեմպն է: Սպառողական գների ինդեքսը ներկայացնում է սպառողական շուկայում գների շարժը: Իսկ այդ «շարժը» կարծես թե արդեն մենք բոլորս մեր կաշվի վրա ենք զգում: (C)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել