Ե՞րբ կդադարի՜ Արմավիան արհամարել բոլորիս:
Մինչև ե՞րբ պիտի տուժենք Արմավիայի գործունեությունից, շարունակական չվերթների հետաձգումներն ու ուշացումները արդեն դարձել է նորմալ ընկալվող երևույթ:
Իսկ օրեր առաջ առհասարակ չվերթների հետաձգումը համբերության վերջին կաթիլը դարձավ: Ի՞նչի է արհամարհվում քաղաքացին, ի՞նչի պիտի մենք տուժենք Արմավիայի պարտքերի պատճառով:
Արմավիայի ոչ գրագետ աշխատանքի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ օրինակ դեպի Մոսկվա չվերթի տոմսը գնում ենք շաբաթներ առաջ և մինչև ինքնաթիռի թռիչքը վախները սրտներս սպասում, որ հավանական է թռիչք չլինի:
Ո՞ւր են նայում համապատասխան պետական կառույցները, ինչու՞ համապատասխան քայլեր չեն ձեռնարկում կոլապսին մոտ այս իրավիճակը սաստելու համար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/hrach.basmajyan/posts/2425468611961
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



