Doctors.am-ը գրում է․

Սովորական ջրի միայն մեկ բաժակն էլ բավարար է ուղեղի աշխատանքն ակտիվացնելու համար:

Գիտնականներն անցկացրել են փորձ և՛ կանանց, և՛ տղամարդկանց մասնակցությամբ: Նրանց խնդրել են երկու անգամ IQ թեստ հանձնել: Առաջին անգամ անմիջապես նախաճաշից հետո, որը կազմված էր խտացված հացահատիկից, իսկ երկրորդ անգամ՝ նույնպես նախաճաշից հետո,  որին ավելացված էր նաև մեկ բաժակ ջուր:

Նրանք, ովքեր ծարավ էին, ավելի վատ էին հաղթահարել առաջադրանքը:

Հավելյալ հաշվարկները պարզեցին, որ մեկ բաժակ ջուրն արագացնում է ուղեղի աշխատանքը 14%-ով:

Նախկինում նույն գիտնականներն ապացուցել էին, որ ջուրը էներգիայի լավագույն աղբյուրն է  մարդու համար: Դպրոցականները, ովքեր քննությունից առաջ մի բաժակ ջուր էին խմել, 10%-ով ավելի հաջող էին հանձնել քննությունը՝ ի տարբերություն մյուսների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել