Civilnet.am-ը գրում է․
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին Մաքսային միության նորմերը խախտելու մեջ՝ բելառուսական մի շարք ձեռնարկություններից ռուսական շուկա սննդի մատակարարման համար սահմանված արգելքի առնչությամբ:
«Ռուսաստանն իրեն անպարկեշտ է պահել՝ շատ ձեռնարկությունների արգելելով ՌԴ տարածք սննդամթերքի մատակարարումը: Ռուսաստանը խախտել է մեր բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք էինք բերել Մաքսային միությունում»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է բելառուսական «Բելտա»-ն:
Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը, սահմանափակել է Բելառուսի՝ միս, մսամթերք, կաթ և կաթնամթերք արտադրող տասը ձեռնարկություններից մատակարարումները՝ դրանց արտադրանքում վտանգավոր մանրէներ հայտնաբերելու պատճառով: Նոյեմբերի 26-ից սահմանափակումներ են մտցվել ևս ութ ձեռնարկությունների նկատմամբ: Արգելվել է Ռուսաստան բելառուսական մսի ներկրման գրեթե ամբողջ ծավալը՝ մոտ 400 հազ․ տոննա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ