0_78736_7d6cef2c_orig1in.am-ը գրում է․

Ալան Մաքելլիգոթը և Էլոդի Բրիֆերը՝ Մարիա թագուհու լոնդոնյան համալսարանից, պարզել են, թե ինչպես են այծերն արտահայտում իրենց լավ տրամադրությունը՝ հայտնում է Animal Behaviour ամսագիրը:

Գիտնականների կարծիքով՝ կենսաբանների համար կարող է շատ օգտակար լինել իմանալ, թե կենդանիներն ինչպես են արտահայտում իրենց զգացմունքները:

Հոդվածում ասվում է. «Կենդանիներին երկար հետևելու միջոցով պարզվել է, որ լավ տրամադրություն ունեցող այծերը պոչը վեր են բարձրացնում, առաջ են տանում ականջները, իսկ նրանց արձակած ձայները պակաս կցկտուր են»:

Հետազոտության հեղինակները պնդում են. «Միջոցները, որոնցով կենդանիներն արտահայտում են բացասական հույզերը, մեզ համար հաճախ ակնհայտ են: Սակայն կենդանիների հիվանդությունների բուժման և բազմացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով չափազանց կարևոր են հենց այն ազդանշանները, որոնք արտահայտում են, որ կենդանին գոհ է կյանքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել