Վլադիմիր Պուտինի 6 ցավերը գրաֆիկական պատկերներովBarometer.am-ը գրում է․

Ահա այսպիսի վերնագրի ներքո է Bloomberg-ի հեղինակ Ժոզեֆ Ուայզենթալը ներկայացնում իր հոդվածը Ռուսաստանի Դաշնության վերջին շրջանի զարգացումների մասին:

"Նավթի գների անկումը և արևմտյան պատժամիջոցները Ռուսաստանին կարող են տանել դեպի ռեցեսիա", - նշում է հեղինակը: Ռուբլին ձախողվել է, գլուխ է բարձրացնում ինֆլյացիան, Ռուսաստանի Կենտրոնական Բանկը փոշիացրել է իր արտարժութային պահոցները՝ թույլ չտալով սեփական արժույթին ոտքի կանգնել:

Հեղինակը 6 գրաֆիկների միջոցով ի ցույց է դնում Ռուսաստանում ցավալի զարգացումները:

Առաջին. նավթի գները վերջին 5 տարիների համեմատ աննախադեպ անկում են արձանագրել: Սա, հոդվածագրի պնդմամբ պայմանավորված է համաշխարհային տնտեսության աճի դանդաղացմամբ և նավթի արտադրության ծավալների աճի հետ: Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) հրաժարվում է կրճատել արտադրության ծավալները:

Գրաֆիկ 1.

Ռուսաստանի համար երկրորդ վատ նորությունն այն է, որ երկրի արտաքին եկամտի մեծ մասը գալիս է նավթից: ՀՆԱ-ն անկում է ապրում, իսկ երկրի Տնտեսության նախարարը կանխատեսում է ռեցեսիա:

Գրաֆիկ 2.

Երրորդ. Շատ ավելի ակնհայտ է երկրի արժույթի փլուզումը: Ռուբլին ահագնացող տեմպերով արժեզրկվում է Դոլարի նկատմամբ: Միայն այս երկուշաբթի, Ռուբլին արժեզրկվեց 6%-ով, ինչը մեկ օրվա կտրվածքով վատագույն արդյունքն է 1998թ.-ից իվեր:

Գրաֆիկ 3.

Չորրորդ. Այս ժամանակահատվածում աճում է ինֆլյացիան: Սա Ռուսաստանի Կենտրոնական Բանկի համար լրջագույն խնդիր է, եթե վերջինս միջամտի, փորձելով կանխարգելել ինֆյլացիան, կտուժի երկրի առանց այդ էլ թույլ տնտեսությունը:

Գրաֆիկ 4.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել