Life.panorama.am-ը գրում է․

Քանի դեռ կան ամուսնալուծությունները, ամուսնությունն անիմաստ է. Կատրին Դենյով

Դերասանուհի Կատրին Դենյով`

Ես չէի ցանկանա վերադարձնել երիտասարդությունս ու ամեն ինչ նորից սկսել, քանի որ ներկայումս դերասանուհիներին թույլ չեն տալիս լինել անհատականություն:  

Ես սիրում եմ հանրաճանաչ լինել, երբ կարողանում եմ դրանից օգուտ քաղել, մնացած դեպքերում ուղղակի նախընտրում եմ ընդհանուր զանգվածից մեկը լինել:  
 
Պապարացիների հետ ես հազվադեպ եմ առնչվում, միայն փառատոների ժամանակ: Ես այլևս չեմ հետաքրքրում նրանց, բայց, ահա, փողոցում մարդիկ դեռ հետաքրքրվում են ինձանով:  
 
Ես կարող եմ լինել դյուրագրգիռ, կարող եմ վատ տրամադրություն ունենալ, սակայն երբեք չեմ ձանձրանում:   
 
Իմ ամենալավ ունակությունն այն է, որ ես կարող եմ 10 րոպեով քնել ցանկացած վայրում օրվա ցանկացած ժամին: 
 
Ես հագուստին այնքան էլ մեծ ուշադրություն չեմ դարձնում, սակայն կոշկեղեն սիրում եմ:  
 
Աշխարհում ֆիզիկական աշխատանքից ավելի ազնիվ բան չկա:  
 
Ես բախտավոր եմ. իմ սիրելի ռեժիսորները ծերանում են ինձ հետ միասին:  
 
Ես սիրում եմ անգլիացի դերասաններին, օրինակ` մեծ հաճույքով կնկարահանվեի Ջուդ Լոուի հետ: 
 
Կինոն վիզուալ արվետս է: Կինոյում միշտ պետք է լավ տեսք ունենաս. նկատեք`ես ասացի` լավ, այլ ոչ թե գեղեցիկ:  
 
Իմ կյանքի ամենալավ տարիքը 40-50 տարեկանն էր. 40 տարեկանում ես ինքս իմ մասին ամեն ինչ իմացա:  
 
Ես չեմ վախենում ծերությունից. երիտասարդությունը վատ է նրանով, որ անընդհատ վախենում մես ծերանալ:  
 
Մայրս միշտ ասում էր, որ նա, ով ցանկանում է գեղեցիկ լինել, պետք է քիչ լինի արևի տակ և քիչ ջուր խմի: 
 
Ես երբեք չէի կարողանա մանեկենուհի դառնալ, որովհետև սիրում եմ ուտել: 
 
Տնել չեմ կարողանում, երբ մարդիկ ինձ բնութագրում են որպես սառը և ինքնահավան մեկը:  
 
Քանի դեռ գոյություն ունեն ամուսնալուծությունները, ամուսնությունն անիմաստ է: 
 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել