Panorama.am-ը գրում է․
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վկայություններ ունի այն մասին, որ Իրանի ռազմաօդային ուժերի կործանիչները Իրաքի տարածքում հարվածներ են հասցրել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» ուղղությամբ: Այս մասին հայտնում էFrance 24-ը:
«Մենք տվյալներ ունենք այն մասին, որ Իրանը վերջին մի քանի օրերի ընթացքում օդային հարվածներ է հասցրել` գործի դնելով F-4 Phantom կործանիչները»,-France Presse գործակալությանը փոխանցել է Պենտագոնի խոսնակ, փոխծովակալ Ջոն Քիրբին` ավելացնելով, որ Պենտագոնը Իրանի հետ օդային հարվածների կամ ռազմական այլ գործողության շրջանակում չի համագործակցում:
Իր հերթին Իրանի զինուժի շտաբերի պետի տեղակալ գեներալ Մասուդ Ջազաերին հերքել է այն լուրը, իբր Իրանը ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելիս իր գործողությունները համակարգել է ԱՄՆ-ի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ