Ռուբլու արժեզրկումն անհանգստացրեց հայաստանցիներին: Պատճառն այն է, որ մասնավոր անձանց` արտագնա աշխատանքի մեկնածների կողմից փոխանցված տրանսֆերտները նվազում է: Նման միտում նկատվել էր վերջին երկու ամիսների ընթացքում: Տարեսկզբից մինչ հոկտեմբեր ամիս Ռուսաստանից ստացվել է 1 մլրդ 344 մլն 843 դոլար մասնավոր տրանսֆերտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կրճատվել է ընդամենը 3,8%-ով: Իհարկե, տեղի է ունեցել կրճատում, սակայն հաշվի առնելով այն, որ թե ռուբլին և թե նավթն արժեզրկվել են 30%-ով, ապա կարելի է զարմանալ մեր հայրենակիցների ճկունության ու նախաձեռնողականության վրա: Անկախ արժեզրկումից՝ լավ և նվիրված աշխատելու դեպքում կարելի է անել այնպես, որ վնասն այդքան էլ զգալի չերևա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/khachatrian.jor/posts/1622807187946571?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել