1in.am–ը գրում է.

985538509

2015թ. փետրվարին սուբանտարկտիկական կղզում պատմության մեջ առաջին անգամ առնետների դեմ լայնածավալ պայքար կանցկացվի:

Առնետները, որոնք այստեղ են թափանցել նավերի միջոցով, տեղի բնահամակարգի համար իսկական սպառնալիք են դարձել: Դրանց պատճառով կղզում փետրավորների քանակը կրճատվել է ավելի քան 90 տոկոսով:

Ենթադրվում է, որ շոտլանադական South Georgia Heritage Trust բնապահպան հիմնադրամի աջակցությամբ անցկացվող գործողություններին երեք ուղղաթիռներ կմասնակցեն, որոնք կղզի կիջեցնեն 95 տոննա թույն: Նախագծի հեղինակ Թոդ Մարտինը Guardian-ին հայտնել է, որ փետրվար-մարտ ամիսներին 364 քառակուսի կիլոմետր տարածքի վրա առնետներին ոչնչացնող գործողություններ կիրականացվեն: Նա նշել է, որ թույնը թռչունների համար վնասակար չէ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել