Այսօրվա շաբաթօրյակից զավեշտալի մի դեպք պատմեմ,– մի քաղաքացի մոտեցավ, ասում է,– «Դուք քաղաքապետարանի՞ց եք»,– մասնակիցները պատասխանում են,«Այո»,– Քաղաքացին ասում է,–» Հաաաաա, դրա համար եք սենց լավ մաքրում այգին, վախենում եք, որ գործից հանկարծ չհանեն"։ Այ սա էլ համաքաղաքացիներից ոմանց արձագանքը... Ինչ ասես, բացի զարմանքից ուրիշ բան մտքիս չի գալիս։ Ուրեմն անպայման պետք է վարչական շրջանի կամ քաղաքապետարանի հետ կապ ունենա՞ս, որ շրջակա միջավայրդ մաքրես։
Բա եկել էինք ձեր կողմից աղտոտած այգին մաքրում էինք, որ վաղը ձեր բալիկներով իջնեք այդտեղ նստեք, զբոսնեք, հավեսով արևածաղիկ կևեղևազրկեք, ծխեք, ծխախոտի մնացորդները խոտի մեջ լցնեք, խմեք, շշերը ծառերի տակ գցեք.... Ձեր այգին ձեր պատկերն է։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/maria.baraghamyan/posts/3805714390301
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել