Կուսության քարոզներով հանրությանը ծանոթ Անի Զախարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որով վիրավորել է մի ամբողջ հասարակության, մեջբերեմ գրառումը. «Դե ինչ, այսքանից հետո մնում է հետևել, թե քանի ոչխար կամ վաճառված ներկա կգտնվեն դեկտեմբերի 10-ի հանրահավաքին»։
Հարկ եմ համարում հիշեցնել այս չբավարարված տիկնոջը, որի պահվածքն է ենթադրում ասածս, որ նմանատիպ արտահայտությունները և բառապաշարը հարիր չէ իրական ՀԱՅ կնոջ կերպարին, բացի դա էլ, հետայսու, եթե Ձեզ ուղղակի վռնդում էին ակցիաներից, ցույցերից, որտեղ իբր թե փորձում էիք սատար կանգնել հասարակությանը՝ հիմա վիրավորելով այդ նույն հասարակությանը, ոչխար անվանելով, պատկերացում ե՞ք, թե ինչպես կվարվեն Ձեզ հետ, եթե հանկարծ նորից փորձ անեք պոպուլիզմի շվաքի ներքո Ձեր ներկայությամբ տհաճություն պատճառել պայքարող հասարակությանը։ Չեմ ուզում դուրս գալ կոռեկտության սահմաններից և Ձեզ հատուկ բառերով բնորոշել Ձեզ, այդ իսկ պատճառով ուղղակի հիշեցնեմ, որ Դուք շատ աճելու տեղ ունեք, որպեսզի կարողանաք Ձեր ներգրավածությամբ շեղել քաղաքական գործընթացները, այն, ինչ հիմա անում եք, հնարավոր է և իշխանական թևի հրահանգով եք անում, բայց մի մոռացեք, որ ոչինչ հարատև չէ, և երբ գա ժամանակը, կհասկանաք, որ ուղղակի վտարադի եք դառել ՀԱՅ հասարակության կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել