15-ականների և 90-ականների սեքս խորհրդանիշները երկու օրվա տարբերությամբ ժողովրդին գցեցին սեռասարսափի մեջ: Երկու տխմար տեսահոլովակ, երկու կիսատ մնացած գաղափար: Սկսենք սկզբից, ի դեպ, անաչառ եմ դիտարկելու.
Լիլիթ Հովհաննիսյան.
Որ ասեմ երգը շեդևր է, սուտ կլինի, ինչպես Լիլիթն էլ նշեց՝ երգում իմաստ որոնելու կարիք էլ չկա։ Երգն ի տարբերություն նրա շատ երգերի՝ անգամ հիթային չի, և անգամ մեխ հանդիսացող «դե էլ մի» բառակույտի խաղիկային արտաբերումն էլ հիշվող չի։ Այնպես որ, երգը կարժանանա մեքենաների մեջ լսվելիք երգերի ճակատագրին և, որպես նախատոնական գռդոն, չի հատի 2015-ի սահմանագիծը ու կմնա 2014-ում: Տեսահոլովակը՝ Լիլի՞թ, Լիլիթի՞կ, Լիլոշի՞կ, բա քեզ սազե՞ց։ Երկու ժամում, հավանաբար առավոտ, որ օբյեկտի գործը չկանգնի, 30 հոգանոց պարային խմբի վրա խաղադրույք կատարելդ ու որ ժողովրդի ազգային պարերից ինչ հիշում ես 3 րոպեի մեջ ճխտելը, ախր հեչ քոական չի է՜։ Ով ինչ ասի, Լիլիթի կլիպները ինձ դուր են գալիս, բայց էս մեկը ոնց որ չկազմակերպված վիպուսկնոյի՝ ափալ-թափալ մոնտաժած, կասեմ ավելին՝ ուղղակի կտրտած ու VHS ֆորմատի վրա պերեգոն արած թյուրիմացության ա նման։ Լիլիթ ջան, երգիդ ու երաժշտությանդ թթու բան չեմ ասում՝ երկրպագուներդ ինչ պահանջում են, դա ես անում ու լավ ես անում, բայց տեսահոլովակիդ ողջ անձնակազմին կարող էս էլ պատվեր չտալ։ Ախր դու էլ էս հասկանում, որ էս մեկն էն չի։ Սա մաքսիմում ամանորի երաժշտական համար էր։ Վերջում էլ ասեմ, ով որ էլ տրաքվում է, երբ դու մինի յուբկաներով ես նկարվում, ճաշակից հեռու մարդ ա։ Բեր մի հեռացի ավանդույթներից ու էդ գնչուականահնդկական ոճիդ թարգը տուր։ Մենք քեզ մինի յուբկաներով ենք շատ սիրում։ Էս ինչ գրեցի, դու էլ հոգուդ խորքում գիտես։ Դու լավն ես, ուղղակի մեկ-մեկ թույլ գռդոնչիների հետ ես աշխատում...
Լիլիթ Կարապետյան
Հարգանքներս տիկին Կարապետյան։ Ես քեզ հիշում եմ որպես ամենասիրուն Լիլիթ: «Սիրո քամին» էլ ամենասիրած երգս էր։ Տո ինչի՞ մենակ իմ։ Էն ժամանակ ինչի դրանից բացի ուրիշ երգ էլ կա՞ր լսվող։ Ես քեզ հիշում եմ, որ միկրաֆոնը շպրտեցիր բեմի վրա, երբ ֆանագրամման մինուսավոյ միացրին համերգի ժամանակ, ու դու երգելու փոխարեն ուղղակի հեռացար։ Գնահատեցի էն ժամանակ արարքդ։ Ու էդպես մնացիր իմ մանկության ամենավառ հիշողությունը։ ՈՒ մեկ էլ, ու մեկ էլ, ու մեկ էլ... Ախր ինչի՞ տիկին Կարապետյան։ Ախր էս ի՞նչ ես նկարել։ Ամբողջ կլիպի մեջ ընդամենը 4 վայրկյան ես նույն հիասքանչ Լիլիթը, իսկ մնացած հատվածը ոնց որ մեկը դիտմամբ ուզենա քեզ հնարավորինս տատիկացնի։ Լավ, դու որ ուզում ես բումով հետ գաս, էս ճանապարհով ե՞ս հետ գալու։ Ախր հիշի, որ քեզ ասում են 90-ականների սեքս խորհրդանիշ, դա հումոր չի; Իրականում դու ամենալավն էիր, բայց հետդարձի անճաշակ ուղի ես ընտրել։ Մի հատ հետևի արտերկրի տարիքով աստղերին։ 50 տարեկաններն են ծտերի պես բեմ բարձրանում, դու դեռ մինչև իրենց տարիքին հասնելը մի 25 հատ կլիպ կարող ես նկարել ու մեզ ապացուցես, որ էն նույն Լիլիթն ես։ Իսկ երգի մասին բեր բան չասեմ, որովհետև եթե ասեմ, երգ գրողիդ նոր տարուն կուղարկես Սոմալի հանգստանալու: Մի հատ քո հին երգերի հետ համեմատի նորերը։ Բա ամոթ չի՞։ Բա դու այս կարգի ոչ հիթային երգեր երգող աղջիկ ե՞ս։ Հլը, ասենք, Լիլիթ Հովհաննիսյանի երգերը մեքենայի մեջ էլի կլսվի, բայց քո էս մի երգը Օ բոժե մոյ վիճակ ա Լիլիթ ջան։ Մի խոսքով, դու էլ աշխատակազմդ բացարձակ փոխում ես ու վերադառնում որպես մերօրյա սեքս խորհրդանիշ։ Դու դա հաստատ կարող ես։ Հաաա մեկ էլ մի բան՝ Սոմալին Աֆրիկայում ա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել