Tert.am-ը գրում է․
Սևանա լճի մակարդակի՝ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ 5 սմ-ով նվազումը մտահոգիչ է և հակասում է «Սևանա լճի մասին» օրենքին: Tert.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ ընդգծելով, որ համապատասխան օրենքը թույլ չի տալիս Սևանի բացասական հաշվեկշիռ:
«Սրա պատճառը հետևյալն է՝ Կառավարության որոշմամբ և ԱԺ-ի հավանութամբ՝ որոշվեց Սևանա լճից նախատեսված 170 մլն խմ ջրից բացի բաց թողնել ևս 70 մլն խմ ջուր՝ Արարատյան արտեզյան ջրային ավազանի ջրի կորուստը կոմպենսացնելու համար: Մենք այն ժամանակ պնդում էինք, որ կունենանք բացասական բալանս, բայց մեզ ասում էին, որ այդպես չի լինի: Հիմա հույս ունենանք, որ հենց 5 սմ է, ոչ ավելի»,-ասաց նա:
Նշենք, որ ինչպես տեղեկացրել է ecolur.org լրատվական կայքը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների Հիդրոմետ ծառայության Հիդրոլոգիայի կենտրոնի համաձայն` Սևանա լճի մակարդակը սույն թվականի նոյեմբերի 28-ի տվյալով կազմել է 1900 մետր 14 սանտիմետր, ինչը 5 սանտիմետրով պակաս է 2013թ-ի նույն օրվա մակարդակից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ