Ռոդնի Էլկելան վերջին մի քանի տասնամյակների ամենահայտնի և խորհրդավոր սերիական մարդասպաններից է: Նա կասկածվում է 1971-1979 թվականների ընթացքում 130 կանանց սպանության մեջ:

Նրա սիրելի մեթոդը զոհին խեղդամահ անելն էր: էլկելան խեղդում էր իր զոհերին, մինչև նրանք չկորցնեն գիտակցությունը: Ապա նա սպասում էր, մինչև նրանք ուշքի կգան, որպեսզի կրկներ նույնը:

Ձերբակալությունից հետո Էլկալայի մոտ աղջիկների և դեռահաս տղաների լուսանկարների բավականին մեծ հավաքածու էր հայտնաբերվել (ավելի քան 1000 լուսանկար):

2010 թվականին մարդասպանը վերջապես դատապարտվեց մահապատժի:

Էլկելային բանտարկելու առիթ դարձավ 12-ամյա Ռոբին Սեմսոուի մահը: Նրանց միասին էին տեսել աղջկա անհետացումից առաջ:

Մարդասպանի տանը հայտնաբերվել էր պահարան, որտեղ պահվում էին Սեմսոուի լուսանկարն ու ականջօղը: Ոստիկանությունը գտավ հարյուրավոր այլ աղջիկների լուսանկարներ և անձնական իրեր:

Էլկելան մահվան է դատապարտվել դեռ 1980 թվականին: Անհավանական է, բայց նա բողոքարկել էր վճիռը, և նրա գործը տեղափոխել էին: Դատական խառնաշփոթը տարիներ տևեց, և հաջորդ նիստը տեղի ունեցավ 1986-ին: Բայց այս անգամ նույնպես մեղադրանքները հանվեցին: Միայն 2010 թվականին Էլկելան մեղավոր ճանաչվեց, թեև նրա վճիռը դեռ չի իրականացվել:

Այս ողջ ընթացքում մարդասպանը գտնվում է Կալիֆորնիայի բանտում՝ սպասելով իր դատավճռի իրականացմանը:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել