Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների՝ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2014-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0,2 տոկոս գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է հանրային սննդի` 1,7 տոկոս, բուժսպասարկման՝ 0,6 տոկոս, տրանսպորտի՝ 0,6 տոկոս սակագների նվազումով: Միաժամանակ, գրանցվել է կենցաղային բնույթի՝ 0,2 տոկոս, կրթության համակարգի՝ 0,5 տոկոս, մշակույթի ոլորտի՝ 0,7 տոկոս, իրավական ու բանկային՝ 0,8 տոկոս, հանգստի կազմակերպման՝ 1 տոկոս ծառայությունների սակագների հավելաճ: Բնակարանային կոմունալ, կապի ծառայությունների սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել