Cosmo.am-ը գրում է․
Տոն օրերին հագուստի ընտրությունը հարմար առիթ է` ևս մեկ անգամ անդրադառնալու Տիեզերքի և խորհրդավոր նշանների թեմային: Այդ օրերին, երբ իրականանում են բոլոր երազանքները, անգամ արտաքին տեսքդ է վկայում քո ցանկությունների մասին:
Ընտրիր այն պատասխանը, որը լավագույնս նկարագրում է քո տոնական կերպարը: Ապա պատասխանները ստուգիր տառերից` A, B, C,D ամենաշատը կրկնվողի միջոցով:
1. Զգեստի ուրվագիծը.
a) Ընդգծված
b) Ուղիղ
c) Բարձր իրանով
d) Անձև
2. Զգեստի երկարությունը.
a) Ծնկից բարձր
b) Ծնկից ցածր
c) Մինչև հատակը
d) Մինչև կոճերը
3. Զգեստի բացվածքը.
a) Դեկոլտե
b) Չափավոր խոր, V-աձև
c) Չափավոր խոր, կլոր
d) Փակ
4. Քո հագուստը.
a) Զգեստ
b) Բլուզ և փեշ
c) Տաբատով կոստյում
d) Սպորտային ոճի մեջ որևէ բան
5. Աքսեսուարները պետք է ընդգծեն.
a) Ազդրերի ու փորի հատվածը
b) Կուրծքը
c) Իրանը
d) Ձեռքերը
6. Սանրվածքը.
a) Ճոխ տոնական
b) Ամենօրյա
c) Քեզ համար նոր ու անսովոր կերպար
d) Ոչ մի արտառոց բան
7. Տոնական կոշիկը.
a) Բարձրակրունկ
b) Լայն կրունկով
c) Արտասովոր կրունկով կամ պլատֆորմով
d) Առանց կրունկի
8. Կոշիկի առջևի մասը.
a) Մատները բաց
b) Սուր
c) Կլոր
d) Փոքր-ինչ լայն` լրացուցիչ հարմարության համար
9. Ինչպե՞ս ես դու գնել զգեստդ։
a) Հատուկ տոնի առթիվ
b) Պատահական
c) Հետևելով հորոսկոպին, հատուկ նշաններին և այլն
d) Շատ արագ ու առանց ավելորդ մտորումների
10. Մարմնիդ ո՞ր հատվածն է առավել բաց։
a) Մեջքը
b) Ձեռքերն ու ուսերը
c) Ոտքերը
d) Իմ հագուստը փակ է
11. Ինչպիսի՞ն է քո տոնական ներքնազգեստը։
a) Նոր, շատ էրոտիկ կոմպլեկտ
b) Քեզ ծանոթ ու փորձված բրենդի վերջին հավաքածուից
c) Քեզ համար նոր գունային գամմայի մեջ
d) Սովորական
12. Ի՞նչ կտորից է կարված քո զգեստը։
a) Մարմինն ընդգծող սինթետիկայից
b) Ձիգ կտորից
c) Բնական կտորից
d) Տարբեր կտորներ են համադրվա
13. Զգեստիդ վրա կա՞ն, արդյոք, նախշեր։
a) Ոչ
b) Կա ծաղկային նախշ
c) Կա գրվածք կամ նկար
d) Կա երկրաչափական նախշ
14. Ի՞նչ մանիկյուր ես ընտրել այդ օրվա համար։
a) Վառ տոնական
b) Սովորական, ամենօրյա
c) Անգույն լաք
d) Ձեռքերի հատուկ խնամք նախատեսված չէ
15. Ի՞նչ պայուսակով ես համալրելու կերպարդ։
a) Հատուկ նոր զգեստի համար գնված
b) Տոնական առիթների համար նախատեսված քլաչով
c) Ամենօրյա
d) Քո ունեցած երկու պայուսակներից որևէ մեկով
Ավելի շատ A
Սեր և ռոմանտիկա, ռոմանտիկա և սեր... Դու կուզեիր, որ նրանք լինեին քո ուղեկիցները գալիք տարվա ընթացքում: Անգամ եթե ունես սիրած տղա, միևնույն է, երազում ես հանդիպել յուրահատուկ տղամարդու, որը կհիացնի, կգերի ու կփախցնի քեզ շա՜տ հեռու: Դու պատրաստ ես ամանորյա ֆլիրտներին ու հույս ունես հաջորդ տարվա ընթացքում մշտապես վայելել հակառակ սեռի ուշադրությունը:
Ավելի շատ B
Ձմեռ պապիկից ակնկալում ես փողով լի պարկ. տվյալ պահին աշխատանքային հաջողություններն ու ֆինանսական բարօրությունը հուզում են քեզ ավելի շատ, քան սիրային կապերը: Զգո՛ւյշ եղիր՝ աշխատանքի մասին զրույցներով չափը չանցնես տոնական երեկոյի ժամանակ: Փորձիր լիցքաթափվել տոնական օրերին և տարվա ընթացքում: Հակառակ դեպքում՝ աստիճանաբար կզրկվես թե՛ ներկա, թե՛ հավանական երկրպագուներից:
Ավելի շատ C
Դու բեկումնային փուլում ես և ցանկանում ես հասկանալ քո կոչումն ու կողմնորոշվել սեփական ցանկությունների հարցում: Գործարար կի՞ն, թե՞ տնային տնտեսուհի, ոճային գեղեցկուհի՞, թե՞ դեռահաս, առաջնորդո՞ղ, թե՞ առաջնորդվող... Այս հարցերը քեզ հանգիստ չեն տալիս: Հավանաբար սա ուղղակի անցումային շրջան է, որին կհետևի կյանքի նոր, հեռանկարներով լի էջ: Մի՛ վախեցիր էքսպերիմենտներից, և ամեն ինչ կստացվի:
Ավելի շատ D
Գալիք տարում դու երազում ես հաջողությունների մասին ու ակնկալում ես Տիեզերքի օգնությունը քո նախաձեռնություններում: Մի փոքր ընկճված ես և ինքդ էլ չես հասկանում, թե կոնկրետ ինչ ես սպասում տոնական օրերից («առանձնապես ոչինչ» և «ինձ համար միևնույն է» պատասխանները հաշիվ չեն): Հոգու խորքում դու կուզեիր, որ բոլոր խնդիրներն ինքնաբերաբար լուծվեին, քանի որ չունես դրանցով զբաղվելու ո՛չ ուժ, ո՛չ ցանկություն: Վերալիցքավորվելու ճիշտ ժամանակն է. օրինակ՝ արձակուրդ մեկնելու կամ հոգեբանին այցելելու: Եվ առհասարակ, Նոր տարին կյանքը նոր էջից սկսելու հիանալի առիթ է: