Սաուդյան Արաբիայում կանանց արգելված է մեքենա վարել։ Այս արգելքը գնալով ավելի ու ավելի անտանելի է դառնում։ Վերջերս հասարակության լայն շերտերում բողոքի ալիք է բարձրացել այս անհեթեթ արգելքի դեմ։ Էր Ռիադից մի ակտիվիստուհի՝ Լուիջաին Հաթլոուլը, 24 ժամ մնացել է սահմանին, երբ ցանկացել է մեքենայով իր հայրենի քաղաք մուտք գործել։ Նրա անձնագիրն առգրավել են, և եթե նա համարձակվի մեքենայով հատել Էր Ռիահիդի սահմանը, նրան կարող են անգամ ձերբակալել։

Այս համարձակ աղջիկը ֆրանսիական գրականության մասնագետ է։ Նա իր ճանապարհորդությունը սկսել է Արաբական Միացյալ Էմիրություններից, որտեղ նա վարորդական իրավունք ունի, և որտեղ կանանց թույլատրվում է մեքենա վարել։ Երբ նա փորձեց Սաուդյան Արաբիա մուտք գործել, սահմանակետի աշխատակիցները թույլ չտվեցին նրան անել դա, և նա ստիպված էր ողջ գիշեր մեքենայում անցկացնել, սակայն նա ձեռքերը ծալած չէր նստել։ Լուիջան շարունակ նկարներ ու գրառումներ էր հրապարակում «Twitter»-ում՝ լուսաբանելով սահմանի աշխատակիցների վերաբերմունքը և այն կացությունը, որում ինքը հայտնվել էր անհեթեթ արգելքի պատճառով։

Fame: At Abu Dhabi Film Festival in September this year, Hathloul announced her engagement to Saudi stand-up comedian Fahad Albutairi (pictured)

Լուիջան նշանածի հետ

Նա նաև մի  տեսանյութ է հրապարակել, որում ինքը մեքենա է վարում։ Այդ տեսանյութն ավելի քան 200,000 դիտում է հավաքել։ Լուիջայի կին համախոհները, ի պաշտպանություն ակտիվիստուհու, նստեցին իրենց մեքենաների ղեկին ու մեքենայով շրջեցին քաղաքով մեկ, թեպետ դրա համար նրանց կարող էր ազատազրկում սպառնալ։ Նրանք ցանկանում էին այս կերպ իրենց սատարումը ցույց տալ ակտիվիստուհուն։ Նրանք հատուկ դեմքները ծածկել էին հիջաբով, որպեսզի ցույց տային իրենց պատկանելությունը։   


Այս տարվա սկզբին շշուկներ տարածվեցին այն մասին, որ մի կին մտրակի 150 հարվածի է արժանացել այս հետամնաց երկրում սոսկ այն պատճառով, որ համարձակվել էր մեքենա վարել։ Բարեբախտաբար, Լուիջիային այդպիսի դաժան պատժի չարժանացրին, սակայն ոչ էլ թույլ տվեցին մեքենայով հատել Սաուդյան Արաբիայի սահմանը։  

Women in Saudi Arabia have begun to use social media to post videos of them driving in protest at the ban. There are reports that one woman was given 150 lashes for being caught behind the wheel

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել