Aroxj.am-ը գրում է․
Գենետիկայի կամ շրջակա միջավայրի պայմանները չեն կարող ապահովել մարդու երկարակեցությունն այնպես, ինչպես առողջ ապրելակերպը և մի շարք առողջ սովորույթները: Ներկայացնենք այն կանոնները, որոնք ձեր կյանքը կավելացնեն 35 տարով:
Ձեռք բերեք շատ ընկերներ (+7)
Ինչքան շատ ընկերներ, այնքան լավ և առողջ կյանք: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերները երկարացնում են կյանքը մինչև 7 տարի:
Կանգնած աշխատեք (+2)
Մոռացեք ձեր աթոռի մասին: Օրը նստած անցկացնելը մեծացնում է մահվան վտանգը առաջիկա 3 երեք տարիներին`40% –ով: Այդ պատճառով աշխատելիս կանգնեք, աշխատանքի գնացեք ոտքով, շատ քայլեք:
Ատամները մաքուր պահեք (+6)
Բերանի բակտերիաները կարող են բորբոքել օրգանիզմը, մեծացնելով սրտանոթային հիվանդության, կաթվածի, շաքարախտի վտանգը: Այդ պատճառով մեծ նշանակություն ունի բերանի հիգենիան, կանոնավոր ատամների մաքրումը ձեր կյանքին կավելացնի 6 տարի:
Օգտագործեք հում բանջարեղեն (+2)
Բանջարեղենը օգտակար է: Օրվա ընթացքում 60 գրամ բանջարեղեն օգտագործող մարդիկ ապրում են երկու տարի ավելի շատ, քան նրանք, ովքեր օրվա ընթացքում օգտագործում են 20 գրամ: Չնայած եփած և հում բանջարեղենը շատ օգտակար է առողջության համար, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հում բանջարեղեններն ունեն ավելի ուժեղ ազդեցություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ