Life.panorama.am-ը գրում է․

Ինչ է պետք ամեն օր ուտել առողջ մաշկ ունենալու համար. խորհուրդներ

Առողջ մաշկ ունենալու հավար բավարար չէ միայն թանկարժեք կոսմետիկ քսուքներ օգտագործելը, կամ էլ սպա սրահներ այցելելը: Մարդու մաշկն իր իսկ օգտագործած սննդի հայելին է: Վերջինս անմիջապես մատնում է մարդու կողմից օգտագործված սննդի ոչ առողջարար լինելու մասին:

Ներկայացնում ենք մթերքներ, որոնք պետք է ամեն օր ուտել առողջ և մաքուր մաշկ ունենալու համար: Դրանք են՝

Կարմիր պղպեղ. մեկ կարմիր պղպեղն իր մեջ պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ C վիտամինի օրական պաշարի 100 տոկոսը, ինչպես նաև սննդային մանրաթելեր, B6 վիտամին և կարոտենոիդներ, որը պաշտպանում է մաշկը կնճիռների առաջացումից և նպաստում արյան շրջանառության լավացմանը:

Սև շոկոլադ. այն հարուստ է հակաօքսիդանտներով, ճարպային թթուներով և ֆլավանոլով, որոնք պաշտպանում են մաշկն արևի վնասակար ազդեցությունից, այն նաև նպաստում է արյան շրջանառության լավացմանը:

Կանաչ թեյ. օրական առնվազն 3 բաժակ կանաչ թեյ օգտագործելով կկարողանաք ցանկալի արդյունքների հասնել, քանի որ այն օրգանիզմին անհրաժեշտ հակաօքսիդանտների լավագույն պաշարն է, ինչպես նաև յուրահատուկ տեսակի ամինաթթու է պարունակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել