Tert.am-ը գրում է․
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 30-ին, ժամը 23.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք նախարարության կայքից։
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34 NT 127 պ/հ (վարորդ` Ս. Խ., ծնվ. 1979 թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 33 VU 115 պ/հ (վարորդ` Ա. Ի., ծնվ. 1978 թ.) ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր Գ. Ի.-ին (ծնվ. 1958 թ.):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/12/01/crash-armenia8/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



