Այսօր տեղի ունեցավ Բաբկեն Պիպոյանի ասուլիսը՝ կապված ցորենի հարստացման Առողջապահության նախարարության ծրագրի հետ: Ասուլիսը մի բան փաստեց՝ առղջապահության նախարությունը ոչ մի հարցի հստակ պատասխան չունի ու յուրաքանչյուր հարցում մեղավորներ ու պատասխանատուներ է փնտրում: Կարելի ա, չէ՞, ուղղակի աշխատել ու էներգիա չծախսել մեղավորներ փնտրելու վրա: Ըստ երևույթին, Բանախոսի ոչ մի առաջարկ չընդունվեց, ասեմ ավելին, Բաբկենը գիտնականների անուններ էր տալիս ու հղում էր կատարում նրանց վրա, իսկ պատասխանող կողմն ասում էր, որ դրանք ոչինչ չասող անուններ են: Դե եթե մարդիկ իրանք իրանց ոլորտի գիտնականներին չեն ճանաչում, էլ ի՞նչ կարող ես ասել: ժողովուրդ, մեկ-մեկ գիրք կարդալն էլ ա «կայֆ»՝ փորձեք: 
Հիմա հերթով մի շարք խնդիրների մասին:

1. Հացի թեման հասկացանք, որ շաքարային դիաբետով մարդկանց համար լուրջ խնդիր է, ու դա չի հետաքրքրում առողջապահության նախարարությանը: 
2. Բարձրաձայնեցի նաև տարածքային պոլիկլինիկաներից տրվող դեղերի խնդիրը, որ շաքարային դիաբետով հիվանդ մարդիկ ուղղակի ստանում ու դեն են նետում: Սա էլ արձագանք չստացա, նույնիսկ առաջարկել ենք՝ ոնց անեն, որ ոլորտը կարգավորվի:
3. Մանկապարտեզում 94 երեխա է թունավորվում, տեսնե՞ս ում խնդիրն է սա, եթե ոչ առողջապահության: 
4. Ու այսպիսի կետերը բազմաթիվ են...

Ամեն ինչ հեշտ է ուրիշի վրա գցել, մի անգամ փորձեք ոչ թե իրար դեմ դուրս գալ, այլ իրար հետ աշխատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել