Այսօրվա ասուլիսի ընթացքում տեղի ունեցավ մի հետաքրքրական դեպք, որի վրա հավանաբար քչերն ուշադրություն դարձրեցին, սակայն երբ ներկայացնում էի ԱՄՆ-ում ալյուրի հարստացման փորձը, նշեցի, որ տարբեր հանրահայտ բժիշկներ պայքարում են դրա դեմ և իրականացրել են տարբեր գիտական աշխատանքներ, որով ապացուցել են սննդամթերքի արհեստական հարստացման ռիսկերը՝ հարցադրմամբ, թե ինչու Առողջապահության նախարարության կողմից երբևէ չի խոսվում ռիսկերի մասին: Մեջբերեցի գիտնականների անունները՝ Joel Mason, David Brownstein, Lawerence Wilson. առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց՝ ոչինչ չասող անուններ: Հիմա ներկայացնեմ, թե ովքեր են ոչինչ չասող անունները: Joel Mason՝ ԱՄՆ-ում հանրահայտ բժիշկ, գաստրոէնտերոլոգ, տեղի Tufts University Beelzebubs համալսարանի սննդագիտության ամբիոնի ավագ գիտաշխատող: Lawerence Wilson` բժիշկ սննդաբան, խորհրդատու, ԱՄՆ-ում Առողջապահության ազգային ֆեդերացիայի անդամ, David Brownstein` Միչիգանի «Holistic Medicine» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր, լիցենզավորված նաև որպես ընտանեկան բժիշկ:
Հետաքրքիր է, եթե այս անունները ոչինչ չասող են, ովքե՞ր են ինչ-որ բան ասող անունները, էլ չեմ քննարկում՝ արդյո՞ք կարելի էր այդպես արտահայտվել նման մարդկանց մասին, եթե անգամ այդ պահին անունը չես մտաբերում ինչ-ինչ պատճառներով, չեմ էլ քննարկում անգամ պատճառները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել