Panorama.am-ը գրում է․
Դեկտեմբերի 1-ին նշվում է ՁԻԱՀ-ի (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) դեմ պայքարի համաշխարհային օրը: Այն նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա և պետական, հասարակական, միջազգային ու բարեգործական կազմակերպությունների ջանքերը միավորել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարի գործում:
ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 2014թ-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 305 դեպք, իսկ 1988թ-ից մինչ օրս Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է 1924 ՄԻԱՎ վարակի դեպք:
Նրա խոսքերով` Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988թ-ից: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների` 2012-2013 թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գրանցված դեպքերի շուրջ 75 տոկոսը միգրացիայի արդյունք է:
«ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 1329 մարդ, որը կազմում է 69%, այնուհետ` իգական սեռի ներկայացուցիչները` 595 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 38 դեպք էլ գրանցվել է երեխաների մոտ»,- ասաց Ս.Գրիգորյանը` հավելելով, որ ՄԻԱՎ-ով վարակվածների շուրջ 60%-ը 25-39 տարիքային խմբում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



