poghosyanAraratnews.am-ը գրում է․

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը անդրադարձավ Եղվարդի մանկապարտեզում երեխաների մասսայական թունավորմանը: «Մեր կառավարությունը չի պատժում այս հանցանքի համար: Այս հանցանքները կատարողները ուղղակիորեն որոշ ժամանակատվածով կորում են: Անվերահսկելիության և անպատժելիության միջավայր է տիրում մեր երկրում: Պետք է նախ ապացուցվի, թե ով է եղել մեղավորն այս միջադեպի: Ուղղակի պետք  հասկանալ, որ սա դիտավորյալ չի եղել»:

Թե ով է մեղավորը և արդյոք պատժի կենթարկվի՝ ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը պատասխանեց. «Սա մասնագիտական հարց է, որին ես ի զորու չեմ պատասխանել: Թե ինչից են թունավորվել երեխաները՝ դեռ պետք է ուսումնասիրվի: Դա կարող է ջրից լինել, կամ կաթնամթերքից: Շատ հնարավոր է, որ վատ պայմաններում պահված մթերքներից էլ լինի թունավորումը: Համենայնդեպս, սա անպատժելիության ոլորտ է, և պատիժները միայն կլինեն սննկացումների ձևով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել