Life.panorama.am-ը գրում է․

Մարի Մսրյանն ու Հովհաննես Բաբախանյանը նորություն ունեն

Յուրաքանչյուրին հայրենիքից հեռացնում է մի նպատակ, մի երազանք, մի խնդիր: Դերասան ամուսիններ Մարի Մսրյանն ու Հովհաննես Բաբախանյանը արդեն մի քանի տարի է, ապրում և ստեղծագործում են հայ արվեստագետների սիրելի երկրում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Life.Panorama.am-ի հետ զրույցում Մարի Մսրյանն անկեղծացավ. թեև բնակվում են ԱՄՆ-ում և նույնիսկ մտածում գործնական ընդլայնման մասին, բայց միևնույն է, վերադառնալու նպատակները ի չիքս չեն:

-Արդեն քանի տարի էոր գտնվում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

-Հինգ տարի:.

-Մարի, Հայաստանում էլ Ձեր ընտանիքը ճանաչված ու սիրված էր, գործնական զբաղվածություն ուներ: Ինչո՞ւ մեկնեցիք: Գործնական խնդիրնե՞ր էին ծագելթե՞

-Ոչ, ոչ մի խնդիր: Պարզապես այդպես ստացվեց:

-Սկզբնական շրջանում դժվար չէ՞ր այդտեղ:

-Չէի ասի, թե դժվար է եղել:

-Հիմա ի՞նչ եք անումի՞նչ զբաղվածություն ունեք:

-Ինչպես և Հայաստանում՝ մեր գործով. խաղում ենք ներկայացումներում՝ «Իմ սև սիրտն ու սպիտակ հրեշտակը», «Իմ սիրտը լեռներում է», «Կոնտրաբասս», «Ես և ես»… Նաև նկարահանվել ենք «Love or Laughs», «East of Byzantium», «Hidden Valley the Awakening», «NCIS Los Angeles», «Castle», «Sean Saves the World» և այլ ֆիլմերում: Ունենում ենք համերգներ և գործնական հանդիպումներ…

-Գործնական հանդիպումնե՞ր: Արդյո՞ք ընտանեկան բիզնես եք ձեռնարկել, թե՞ խոսքը նորից մասնագիտության մասին է:

-Հանդիպումները առնչվում են ֆիլմերին ու համերգներին: Ժամանակի սղության պատճառով՝ ընտանեկան բիզնես չունենք: Բայց, Աստված առաջ, պետք է, որ մի բան ստացվի…

-Չե՞ք կարոտում Հայաստանը:

-Ասեմ, որ չնայած այն հանգամանքին, որ ամեն տարի ընտանիքով գալիս ենք՝ միևնույն է, շատ եմ կարոտում: 

-Հարազատներ ունե՞ք Հայաստանում:

-Իմ բոլոր հարազատներն են Հայաստանում. մայրս, ով նաև ինձ համար կանացիության և գեղեցկության խորհրդանիշ է, և եղբորս ընտանիքը: 

-Իսկ ի՞նչն է Միացյալ Նահանգները գերում հայ արվեստագետներին: Այդտեղ միհրաշալի կազմ ունենք արդեն:

-Կարծում եմ, մեր արվեստագետներին այստեղ բերում է Հոլիվուդում կայանալու երազանքը: 

-Ի՞նչ եք կարծում, երբևէ կվերադառնա՞ք հայրենիք՝ մնալու նպատակով:

-Իհարկե, անշուշտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել