Երեկ մի փոքր խմբի համար Տիգրան Խզմալյանը ցուցադրեց իր «Հայ թագուհիները» ֆիլմը: Ֆիլմում պաշտոնական թագուհիներ կան, բայց ֆիլմի հիմնական փիլիսոփայությունն այն է, որ կինը առհասարակ, հայ կինը մասնավորապես, ինքնին «թագուհի» է՝ կյանքի ակունք, թե որպես կենսաբանական տեսակ, թե որպես հասարակական արարչագործության լիարժեք մասնակից: Չնայած հասարակական զարգացման ընթացքն ամեն ինչ արել է կնոջը «կոտրելու», «նվաստացնելու», «ստրկացնելու», որով հասարակությունն ինքը մեծ չափով դեֆորմացվել է, կնոջ «թագուհու» առաքելությունը շարունակվում է և բարերար ներգործություն ունի հանրային կյանքի վրա: Սակայն քանի դեռ հասարակական հարաբերություններում մարդկային երկու կեսերի հնարավորություններն անհավասարակշիռ են, կյանքի կենսատու աղբյուրն արհեստականորեն նվազ ազդեցություն ունի բարոյականության ձևավորման վրա, որով «կյանքն» իր ողջ հնարավոր հարստությամբ անհամեմատ աղքատանում է: Կարծում եմ՝ այս ֆիլմի հանրայնացումը կարող է շահեկանորեն ազդել կանանց նվազած ինքնագնահատականի բարձրացման վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/416181088534173?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել