Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ նոյեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 4 շենքի մոտ խոշոր ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ Նոր Նորք բաժնի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Շահեն Դարբինյանի և ավագ հրահանգիչ Արտյոմ Բաբայանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը և նույն բաժնի պահպանություն բաժնի ոստիկանները: Պարզվել է, որ նշված հատվածում բախվել են 35-ամյա Սամվել Խաչատրյանի վարած Opel մակնիշի 34 NT 127 համարանիշի և 36-ամյա Արտակ Իսպիրյանի վարած Վազ 2107 մակնիշի 33 VՍ 115 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «07»-ի ուղևորուհի՝ 56-ամյա Գյուլնարա Իսպիրյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ Ա. Իսպիրյանն ու Գ. Իսպիրյանը մահացել են, իսկ Ս. Խաչատրյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «07»-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, իսկ մյուս վիրավորներին՝ վթարի հարևանությամբ բնակվող քաղաքացիները: Օպերատիվ են գործել նաև շտապ օգնության բրիգադները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել