Անկախության տոնը իրոք, որ մեծ նվաճում է, մեր փոքրիկ Հայաստանի համար, մեկ տարի եվս ավելացրինք անկախության պատմությանը....սակայն որպիսզի այդ անկախության տոնը լինի ավելի արժանավայել, գալ տարի մեր բոլորի տոնը լինի ավելի ուրախանալի, իր նոր նվաճումներով, կարծում եմ, Ջոն Քենեդու պատգամը , նաեվ մեզ վերաբերվում...ՄԻ ՀԱՐՑՐՈՒ, ԹԵ ԵՐԿԻՐԴ ԻՆՉ՞ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ՔԵԶ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ՀԱՐՑՐՈՒ, ԹԵ ԻՆՔԴ ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ ՔՈ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ....վստահ եմ , որ գալիք տարի, այս տոնին, եթե բոլորս ազնվորեն կատարենք մեր քաղաքացիական պարտականությունները մեր երկրի ու ժողովրդի հանդեպ, ապա ավելի ուրախ կտոնենք մյուս, գալիք տարվա Հայաստանի անկախությունը ....ինքս լավատես եմ, որով նույնիսկ մեկ տարվա մեջ , ես հսկա առաջադիմություն եմ տեսնում ժողովրդի ակտիվիզմի, մտահոգության, մասնակցության ու ազատամտությամ...այն հին կարծրացած, կույր նվիրումները կամ կուրծք ծեծելը կարծես, տեղի է տվել նոր հասարակարգի, որ այնքան էլ հեշտորեն չեն հավատում ամեն մի լսածը, կամ հին հարթակների վրայից չիջնող հին ղեկավարությանը, ու հատկապես երիտասարդությունը իր կամքով, խմբավորումներով, լսելի կարծիքներով, պահանջքներով, անզիջող պայքարով, ծրագրում է , իրականացնում տեսիլքը, թե ինչպիսի՞ Հայաստան են իրենք երազում....ինքնավստահ, քաղաքական պարտականություններ են հանձն առնում, ու հասնում նոր քաղաքացիական հաղթանակների , դեպի հավերժ ու արժանավայել , ազատ, անկախ, Հայաստանի....
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ANGELABARSEGHIAN/posts/4176549124590
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել