Lurer.com-ը գրում է․
Նոյեմբերի 30-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից դեպի Միրաք գյուղ տանող ավտոճանապարհին «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (անասնակերով բեռնված մոտ 80 հակ) դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել հարակից առվում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-53»մակնիշի 09 LT 882 պ/հ ավտոմեքենան (վարորդ Մ. Մ.):
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 19.35-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի խաչմերուկից դեպքի Տաթևի խաչմերուկ ընկած հատվածում ավտոմեքենաները ձնաբքի պատճառով արգելափակվել են, ճանապարհին առկա է մերկասառույց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 16-20-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա:
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 17.57-ին ահազանգ է տացվել, որ Շիրակի մարզի Սիզավետ գյուղի մոտակայքում «ԳԱԶ-53 մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ 53» մակնիշի 11 LL 391 պ/հ ավտոմեքենան (վարորդԳ. Գ.):
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս–Մարտունի ավտոճանապարհին՝ արձանի մոտակայքում, «ԳԱԶ - 24-10» ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արծվաքար թաղամասի «Սալորի վանքի» մոտակայքում «ԳԱԶ - 24-10» մակնիշի 31 SU 555 պետհամարանիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել ճանապարհի երթևեկելի հատված:
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ Սոթքի վերջնամասում, «Նիսսան Գլորիա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոտք- Քարվաճառ հատվածում արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա:
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 09.53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում՝ «Փարոս» ռեստորանային համալիրի մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում. այն երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «ԳԱԶել» մակնիշի 35 OD 264 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Ա.) դուրս են բերել երթևեկելի հատված:



