1in.am-ը գրում է․

_79413491_79413490

Ռիո դե Ժանեյրոյի մարզական պալատում միաժամանակ ամուսնացել են բրազիլացի մոտ 2 հազար զույգեր: Այդ հարսանիքը դարձել է քաղաքի պատմության մեջ ամենազանգվածայինը: Այս մասին գրում է BBC-ն:

Տեղի իշխանությունները ամեն տարի հովանավորում են այդ միջոցառումը, որի գլխավոր նպատակն է օգնություն ցուցաբերել ցածր եկամուտ ունեցող նորապսակներին, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ շքեղ արարողություններ:

Ամուսնացողներից շատերն արդեն երկար տարիներ միասին էին ապրում:

Ամուսնացողների և նրանց հյուրերի համար իշխանությունները հատկացրել են հատուկ տրանսպորտային միջոցներ: Տոնական արարողությանը մասնակցել է 12 հազար մարդ:

Mass wedding in Rio de Janeiro

Mass wedding in Rio de Janeiro, Maracanazinho

Mass wedding in Rio de Janeiro, Maracanazinho

Mass wedding in Rio de Janeiro, Maracanazinho

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել