1. Էմոցիոնալ անկայունություն, տագնապներ, ցածր ինքնագնահատական, երբեմն վեգետատիվ խանգարումներ. ահա նևրոտիզմն իր ողջ «հմայքով»: Այն կարելի է սահմանել նաև որպես բացասական էմոցիաներն արդյունավետ կառավարելու անկարողություն: Բացասական ապրումները նևրոտիզմի նշաններ են դառնում այն դեպքում, եթե դրանք անադեկվատ (իրավիճակին ոչ համարժեք) ու չադապտացված են (չեն նպաստում խնդրի լուծմանը):
2. Ուոթսոնն ու Քլարկը, 1984-ին վերլուծելով 20 հետազոտությունների արդյունքները, ինտենսիվ ուղղակի կապ սահմանեցին նևրոտիզմի ու քննությունների, հարցազրույցների և այլ սթրեսային իրավիճակների միջև: Իսկ, օրինակ, Օստենդորֆը 1999-ին որպես նևրոտիզմի 3 հիմնական էմպիրիկ գործոններ սահմանեց դյուրագրգիռությունը, չպաշտպանվածությունը և զգացմունքայնությունը:
3. Ուժեղ նևրոտիզմի դեպքում առկա է մշտական անադեկվատ տագնապ: Օրինակ՝ մարդը ստուգում է տանն ամեն ինչ ու դուրս գալիս տանից, բայց, միևնույնն է, շարունակում անհանգստանալ՝ անջատել է արդյոք լույսը կամ փակել դուռը: Մարդը կարող է չափազանց սուր ապրումներ ունենալ սեփական գեղեցկության, սեքսուալության, կողակցի հավատարմության, շրջապատողների առողջության, ֆիանանսների և նման այլ երևույթների վերաբերյալ:
4. Պետք է հաշվի առնել, որ նևրոտիզմի դեպքում մարդը մշտական թուլակամության, տագնապի և ապրումների ճանկերում է, նույնիսկ եթե օբյեկտիվորեն բարենպաստ իրավիճակում է: Նրա կյանքը վերածվում է տհաճ դեպքերի շղթայի: Մի խոսքով, ՎԱՏ Է տվյալ մարդու և նրան շրջապատողների համար:
5. Պետք չէ նևրոտիզմը նույնականացնել նևրոզի հետ, քանի նևրոտիկ սիմպտոմներ կարող են հայտնվել հոգեպես միանգամայն առողջ մարդու մոտ: Նևրոտիզմի առկայությունը նորմալ չէ, բայց դեռ պաթոլոգիա էլ չէ: Նևրոտիզմի բարձր աստիճանը միանգամայն կարող է վերածվել նևրոզի կամ նույնիսկ փսիխոզի: Նևրոտիզմը չափվում է հատուկ սանդղակների ու հարցաշարերի միջոցով:
խմբ. Լ.Քոչարյանը