Համաշխարհային մշակութային ժառանգության հսկաներըBarometer.am-ը գրում է․

Վերջին օրերին մամուլից տեղեկանում ենք, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների ցանկում է գրանցվել հայկական լավաշը: Անսպասելի չէր, որ հարևան Թուրքիան կամ ինչպես լինում է հաճախ` Ադրբեջանը կներկայացնեն բողոք, պնդելով, որ լավաշը թյուրքական ծագում ունի: Լինելով վեհանձն, մենք հայերս, երբեք չենք ձգտել նույն ցանկում գրանցված ադրբեջանական մուղամը կամ նովրուզը վերագրել մեզ… և փառք Աստծո: Մենք հավանաբար պետք է ուրախ լինենք, որ մեր հարևանները օրինակ Խաչքարը կամ Սասնա Ծռեր էպոսը չեն վերագրում իրենց: Ինչևէ…

Հասկանալով ոչ նյութական արժեքների վիճելի լինելու բնական, բայց նաև հաճախ արհեստական (ծիծաղելի) պատճառները, ԲԱՐՈՄԵՏՐ-ը որոշեց իր ընթերցողին ներկայացնել այն պետությունների ցանկը, որոնք ունեն ՅՈւՆԵՍԿՕ-ի-ում ամենաշատ գրանցված համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտներ (http://whc.unesco.org/en/list): Ստացվում է, որ մեր տարածաշրջանի ամենադիտարժան պետությունը Իրանն է: Ռուսաստանը 12-րդ հորիզոնականում է, իսկ Թուրքիան 19-րդ:Այսպիսով՝ մարդկությանը ամենամեծ մշակութային ժառանգություն են թողել համապատասխանաբար Իտալիան (46 օբյեկտ), Իսպանիան (39) և Գերմանիան (36): Եռյակին հաջորդում է Ֆրանսիան (34), այնուհետև Չինաստանը (33), Մեքսիկան (27), Հնդկաստանը (26), Միացյալ Թագավորությունը (23), Իրանը (17) և Հունաստանը (15):

 Աղյուսակ

ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության արժեքներն ըստ երկրների (համաձայն մարդու ձեռքերով ստեղծած մշակութային արժեքների դասակարգման)

Հայաստանից ցանկում ընդգրկված են երեք խումբ օբյեկտներ. 1. Էջմիածինի Մայր Տաճարն ու Եկեղեցիները, ինչպես նաև Զվարթնոցը, 2. Հաղպատի վանքը և Սանահինի Վանքը, 3. Գեղարդի Վանքը և Ազատ գետը: Հետաքրքրական է, որ վերը նշված 3 օբյեկտները, իրականում 10-ն են, եթե հաշվի առնենք, որ Էջմիածինի 5 եկեղեցիները և Զվարթնոցը ցանկում համարվել է մեկ օբյեկտ, նույնը Հաղպատի և Սանահինի, Գեղարդի Վանքի և Ազատ գետի դեպքում:

Ադրբեջանից և Վրաստանից ցանկում ընդգրկված են համապատասխանաբար 2 և 3 օբյեկտներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել