«Երևան Մոլ»-ի  «սև ուրբաթը». «զեղչերի» ու մարդկանց աննախադեպ հոսքի մասին (տեսանյութ)Life.panorama.am-ը գրում է․

Նոյեմբեր ամսվա վերջին ուրբաթ օրը ողջ աշխարհում գնումների ամենանպաստավոր օրն է համարվում: Այդ օրը մեծ զեղչեր են հայտարարվում բրենդային ապրանքների վրա: Ըստ ավանդույթի, օրն  անվանվում է «Սև ուրբաթ», քանի որ անցյալում հաշվապահական մատյաններում եկամուտը գրանցվում էր սև թանաքով, իսկ կորուստները՝ կարմիր: Իսկ օրվա խորհուրդն այն է, որ գնորդները կարողանում են էժան գնով ապրանք  գնել, իսկ խանութի սեփականատերերը մեկ օրում սպառում են պահեստում ողջ տարվա ընթացքում կուտակվածը:

Հայաստանի ամենախոշոր առևտրի կենտրոնում՝ «Երևան մոլում»  երեկ ևս  «Սև ուրբաթ» էր, բայց  ոչ թե բառի փոխաբերական, այլ ուղիղ իմաստով: Մարդիկ աննախադեպ ակտիվության շտապում էին գնումների: Խցանումը ձգվում էր Կրկեսից մինչև «Երևան մոլ», ավտոկայանտեղիիում «ասեղ գցելու» տեղ չկար, իսկ մարդկանց հոսքը գնալով ավելանում էր: Բոլորը եկել էին զեղչով գնումներ անելու ակնկալիքով, բայց շատերը դուրս եկան ձեռնունայն, քանի որ հայտարարված և գործող զեղչերը, մեղմ ասած, հակասում էին միմյանց: Մի քանի օր շարունակ գովազդների, Facebook-յան հրավերների տեսքով հանրությանը տեղեկացնում էին, թե այդ օրը աննախադեպ զեղչեր են սպասվում, այնինչ աննախադեպ՝ այսինքն 50-70 տոկոս զեղչ էր գործում ընդամենը մեկ խանութում, որի առջև գոյացած հերթի պատճառով, դռները փակել էին: Մոլի մյուս բուտիկներում  առօրյա գներ էին, տեսականին ևս նույնն էր: Իսկ հայտարարված զեղչերի մեծ մասը «հատուկ առաջարկներ» էին, որոնից օգտվելու համար այցելուն պետք է գներ, օրինակ, երկու ապրանք, որպեսզի 3-ը կամ 4-ը ստանար 30% զեղչով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել