Life.panorama.am-ը գրում է․

Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը. 9 ամյա գեղեցկուհու ֆենոմենը (լուսանկարներ)

Քրիստինա Պիմենովան ապրում է այն կյանքով, որի մասին երազում են բազում մեծահասակներ: Մոսկվացի 9 ամյա աղջիկը մոդելային գործունեությամբ սկսել է զբաղվել դեռ երեք տարի առաջ: Այդ ժամանակամիջոցում նա մասնացել է մի շարք հեղինակավոր բրենդների ցուցադրությունների, նկարահանվել աշխարհահռչակ ապրանքների գովազդային հոլովակներում, ինչպես նաև դառնալ Kinder-ի գովազդային դեմքը:

Բազմաթիվ բրիտանական լրատվականներն արդեն իսկ նրան ճանաչել են որպես աշխարհի ամենագեղեցիկ երիտասարդ աղջիկ: Քրիստինան հայտնի է նաև սոցիալական ցանցերում: Այսպես` Facebook սոցիալական ցանցում նա ունի ավելի քան 2 մլն հետևորդ, իսկ Instagram-ում ավելի քան 300 հազար:

Աղջկա ծնողները նույնպես հայտնի մարդիկ են: Նա մոդել Գլիկերիա Շիրկովայի և ֆուտբոլիստ Ռուսլան Պիմենովի աղջիկն է:

Հատկանշական է, որ այդուհանդերձ աղջկա գործունեությունը ոչ միանշանակ է ընկալվում: Համացանցի օգտատերերից շատերը և հատկապես արևմտյան որոշ լրատվամիջոցներ հարցադրում են անում առ այն, թե արդյոք արժե այդքան երիտասարդ տարիքում նման կերպարով հանդես գալ: Նկատենք, որ սոցիալական ցանցում նրա անունից հենց հանդես է գալիս նրա մայրը` այս կերպ երեխային հեռու պահելով սոցիալական շփումների հնարավոր բացասական հետևանքներից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել