Newmag.am-ը գրում է․

Ատլանտիդա

Այս առասպելական կղզի-քաղաք-պետությունը գոյութուն է ունեցել հազարավոր տարիներ առաջ և անսպասելի անհետացել է: Ատլանտիդան փնտրում են Հունաստանի ափերից մինչև Ջիբրալթար, այնտեղից էլ մինչև Կարիբյան ծով: Ատլանտիդայի մասին տեղեկությունները հաղորդել է Պլատոնը:

dvin

Դվին

Հայաստանի մայրաքաղաքներից մեկն է: Հիմնադրվել է 4-րդ դարում Արարատյան դաշտում: Հիմնադիրը Խոսրով 2-րդ Կոտակն է: Դվինի հիմնադրումից հետո մայրաքաղաքը Արտաշատից տեղափոխվել է այստեղ: 13-րդ դարի առաջին կեսին ավերվել է մոնղոլների և սելջուկների արշավանքների հետևանքով: 

biblos

Բիբլոս

Փյունիկյան հռչակավոր քաղաքը համարվում է փյունիկեցիների հիմնադրած առաջին խոշոր բնակավայրը: Այն բնակեցված է եղել դեռևս Ք. ա. 4-րդ հազարամյակում: 12-րդ դարում այն գրավել են խաչակիրները: Անտիկ Բիբլոսի ավերակները հայտնաբերվել են 19-րդ դարի վերջին:

japan

Հաշիմա, Ճապոնիա

Հաշիման կղզի-քաղաք է, որը բնակեցված է եղել 1887-1974 թվականներին: Բնակավայրը հիմնադրվել է կղզում ածխի արդյունահանման նպատակով: Ժամանակի ընթացքում Ճապոնիայում անկում է ապրել ածխի արդյունահանումը, և քաղաքը լքվել է: Հիմա այն ուրվական-քաղաքի համբավ ունի և մեծ հետաքրքրություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում:

namibia

Կոլմանսկոպ, Նամիբիա

Նամիբիայում գտնվող այս քաղաքը հիմնադրվել է 1908 թվականին Նամիբ անապատում: 20-րդ դարի սկզբին ադամանդի տենդի պատճառով մարդիկ սկսել են բուռն կերպով բնակեցնել անապատը: Կոլմանսկոպում կառուցվել են դպրոցներ, հիվանդանոց, նույնիսկ խաղատուն: Առաջին աշխարհամարտից հետո ադամանդի տենդը ավարտվում է, և քաղաքն աստիճանաբար լքվում է: Կոլմանսկոպը կիսով չափ թաղված է Նամիբի ավազներում:

ukraine

Պրիպյատ, Ուկրաինա

Այս քաղաքը հիմնադրվել է խորհրդային շրջանում և եղել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի աշխատակիցների բնակավայրը: Մինչև 1986 թվականի աղետը ունեցել է 50000 բնակչություն: Միջուկային աղետից հետո բոլոր բնակիչները լքել են քաղաքը: Ժամանակի ընթացքում ուրվական-քաղաքը թալանվել է: Տարել են նույնիսկ զուգարանակոնքերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել