Հաճախ մարդիկ մշտապես դժբախտ են զգում, որովհետև երջանկությունը սխալ տեղում են փնտրում։

1 Անցյալում, որն այլևս գոյություն չունի։ Դու փոխվում ես։ Քո շուրջը գոյություն ունեցող աշխարհը փոխվում է։ Միայն նրա համար, որ ինչ-որ բան ճիշտ էր անցյալում, չի նշանակում, որ ամեն ինչ այդպես էլ պետք է շարունակվի։ Դա կարող է լինել մարդկանց հետ փոխհարաբերությունները, աշխատանք, տուն, սովորություն և այլն։ Երբ ինչ-որ բան դադարում ես անել կամ հրաժարվում ինչ-որ բանից, միշտ չէ, որ դա թուլության նշան է, երբեմն դա նշանակում է, որ դու բավականաչափ ուժեղ ու խելացի ես՝ անցյալը թողնելու և նոր ճանապարհով քայլելու համար։ Սթրեսի մեջ մի հայտնվիր՝ քո ետևից դռները փակելու համար։ Նոր դռներն ամեն պահի բացվում են, դու կտեսնես դրանք, երբ շարունակես առաջ շարժվել։
2 Ապագայում, որը երաշխավորված չէ։ Հաճախ մենք մեր էներգիան ծախսում ենք խրվելով կյանքի լաբիրինթոսում ու մտածելով այն մասին, թե ինչպես մենք մի օր կփախչենք, ու թե ինչ հրաշալի կլինի ամեն բան։ Այսպիսի ապագա պատկերացնելը մեզ ստիպում է առաջ շարժվել, կամ էլ իրականում միայն թվում է, որ այն օգնում է առաջ շարժվել։ Իրականում մենք երբեք չենք փախչում։ Ամեն անգամ մենք պարզապես օգտագործում ենք ապագայի մասին մեր մտքերը՝ ներկայից փախչելու համար, մինչև որ հասնում ենք մեր կյանքի ավարտին, առանց այն իրականում ապրելու։
3 Ամեն ինչ ձգձգելու համար մեր արդարացումներում։ Լավագույն բանը, որ կարող ես անել ինքդ քեզ համար, դադարելն է ասել «երանի» ու սկսել ասել «ես կանեմ» և գնալ ու անել դա։ Դու պարզապես մի առավոտ վեր կկենաս, որոշում կկայացնես ու կանես այն, ինչ պետք է անես։ Կյանքի ճամփորդության ժամանակ մենք հասնում ենք հաջողությանը, երբ նախապատրաստվածությունը հանդիպում է հնարավորությանը։ Իսկ հնարավորությունը պարում է միայն նրանց հետ, ովքեր արդեն իսկ պարահրապարակում են։
Ցանկությունը բավարար չէ, դու պետք է քայլ անես։ Այն, ինչ կարող ես անել, այն փոքրիկ քայլն է, որ անընդհատ ձգձգում ես։
Հենց այդ փոքրիկ քայլերն են, որ թույլ են տալիս անցնել այն ճանապարհը, որ պետք է քայլես հասնելու համար այնտեղ, ուր պետք է հասնես։
4 Հարմարավետության սեփական գոտում։ Հնարավոր է քեզ հարմարավետ զգաս՝ լողալով այն փոքրիկ լճում, որտեղ սովոր ես լողալ, սակայն եթե դու չընդլայնես հարմարավետության քո սահմանը, դու երբեք չես բացահայտի ջրվեժների գեղեցկությունն ու երբեք չես բացահայտի, որ օվկիանոսներ գոյություն ունեն։ Հարմարավետության գոտում ապրելն է, որ քեզ միշտ թվում է, որ ինչ-որ բան պակասում է կյանքիդ։ Հիշիր, որ միշտ էլ հնարավորություն կունենաս վերադառնալու այնտեղ, ուր կաս, ժամանակն է դուրս գալ ու բացահայտել աշխարհը։
5 Նյութական սեփականությունների մեջ, որոնց կարիքը չունես։ Դու երբեք չես բավարարվի՝ ձեռք բերելով այն ամեը, ինչը քեզ չի երջանկացնի։ Մտածի՛ր սրա մասին։ Լավ է փող ունենալ ու այն իրերը, որոնք կարող ես գնել փողով, սակայն չափազանց կարևոր է վստահ լինել, որ չես մոլորվել ու ինքդ քեզ հեռացրել այն անգին բաներից, որոնք երբեք չես կարող գնել փողով։ Պարտադիր չէ շատ փող ունենալ՝ հարուստ կյանք վարելու համար։ Լավ ընկերներին ու սիրող ընտանիքին չի կարող փոխարինել ոչ մի թանկարժեք իր։ Իրականում փոքրիկ բաներն են կարևոր կյանքում, ինչպես, օրինակ, ճիշտ ժամանակին երկար գրկախառնությունը։
6 Սխալ փոխհարաբերությունների մեջ։
Հիշիր, որ կարևորը ոչ թե շատ փոխհարաբերություններ ունենալն է, այլ որակով փոխհարաբերությունները։ Ժամանակ անցկացրու այն արդկանց հետ, ովքեր քեզ ավելի լավն են դարձնում, ովքեր ոգևորում են քեզ։ Գտիր այնպիսի մարդկանց, ովքեր քեզ հարգում են այնքան, որքան դու։ Եղիր այն մարդկանց հետ, ովքեր ուրախ են ու հպարտ, որ քեզ ունեն իրենց կյանքում։
7 Մեղադրանքների խաղում։ Զիգմունդ Ֆրոյդն ասել է.
Շատերն իրականում ազատություն չեն էլ ուզում, որովհետև ազատությունն իր մեջ պատասխանատվություն է ներառում, և շատերը վախենում են պատասխանատվությունից։
Թույլ մի տուր, որ սա վերաբերվի քեզ։ Երբ դու մյուսներին մեղադրում ես նրա համար, ինչի միջով անցում ես, դու պատասխանատվությունից խուսափում ես։
Իրականում երջանկության ու մեծության գինը պատասխանատվությունն է։ Եվ ոչ ոք պատասխանատու չէ քեզ համար։ Դու ես քո կյանքի միակ պատասխանատուն, քանի դեռ դու այն քո ձեռքն ես առնում։ Դու սովորել ես, որ պետք է ամեն ինչի համար մեղադրես ծնողներիդ, ուսուցիչներիդ, կրթական համակարգին, կառավարությանը և այլն, սակայն երբեք չես մեղադրում ինքդ քեզ, այնպես չէ՞։ Իրականում դու իրավունք չունես մեղադրել որևէ մեկին։ Եթե դու ցանկանում ես փոխվել ու զարգանալ, միակ մարդն, ով պատասխանատու է ու կարող է դա անել, դու ես։



