Hraparak.am-ը գրում է․

Բժիշկների հորդորներով, մասնագետների հսկողության տակ գտնվելու նպատակով, այսօր առավոտյան ժամը 9-ից մինչև 13-ը հոսպիտալացվել է Եղվարդի մանկապարտեզի 3-6 տարեկան ևս 15 երեխա։ Նրանց բոլորի վիճակը բավական թեթև է։ Արդյունքում այս պահի դրությամբ բուժհաստատություններում բուժվում է 64 երեխա, որից 46-ը` Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում։ 18 երեխա տեղափոխվել է Երևան, որից 17-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Եւս 7 երեխա ստանում է ամբուլատոր բուժում: Բոլոր բուժհաստատություններում փոքրիկներն ստանում են պատշաճ բժշկական մասնագիտական օգնություն։ Հիվանդներն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել