Life.panorama.am-ը գրում է․

Մտածում եմ երկրորդ անգամ մայրանալու մասին, սպասում եմ այդ հրաշքին. Լուիզա Ղամբարյան

Երբ աշխատանքդ սիրով ես կատարում, ցանկացած դժվարություն հաղթահարելի է դառնում: Life.panorama.am-ի այսօրվա հյուրը Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հարազատ թշնամի» սերիալի «Վարդ» Լուիզա Ղամբարյանն է, ով օրվա մեծ մասն անցկացնում է թատրոնում ու նկարահանման հրապարակում, սակայն ընտանիքը դրանից երբեք չի տուժում: Ինչպե՞ս է ստացվում կերպարից կերպար անցումը, ո՞րն է ընտանեկան անդորրի պայմանը և ի՞նչ ամանորյա հրաշքի է սպասում նա՝ կպատմի հենց ինքը:

-Որքան նկատեմ եմ, բավական հագեցած է Ձեզ համար 2014 թվականը: Ներկա պահին միայն սերիալո՞ւմ եք, թե՞…

-Վերջերս նկարահանվեցի երկու գեղարվեստական ֆիլմում, որոնց վրա աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում: Ֆիլմերից մեկը նվիրված է ցեղասպանության 100-ամյակին, աշխատանքային վերնագիրն է «Հիշողություն», մյուսը որոշ չափով առնչվում է 2006 թվականին Երևան-Սոչի օդանավի ողբերգական պատմությանը, կոչվում է «Անավարտ թռիչք»: Նոր-նոր սկսել եմ համեմատաբար հանգստանալ, միայն թատրոնի ներկայացումներում և սերիալային նկարահանումներում եմ զբաղված:

-Ինչպե՞ս էիք հասցնում. երկու ֆիլմ, սերիալ, թատրոն, գումարած ընտանիք՝ ամուսին, երեխա:

-Ես հակառակ հերթականությամբ կդասավորեմ. երեխա, ամուսին, թատրոն, սերիալ, ֆիլմ, քանի որ ես առաջին հերթին մայր եմ և կին, հետո նոր գործի մարդ: Հասցնում եմ, քանի որ սիրում եմ իմ աշխատանքը: Սերը շատ է օգնում, որպեսզի քո էներգիան ճիշտ ծախսես, համապատասխան լիցքեր ստանաս և կարողանաս արդյունավետության հասնել: Ինչ վերաբերում է տեխնիկապես հասցնելուն, ապա մայրս իմ աջ ձեռքն է, շատ է օգնում: Ամուսինս ըմբռնումով է մոտենում: Արդյունքում, կարողանում եմ այնպես համատեղել, որպեսզի ոչ ընտանիքը, ոչ աշխատանքը չտուժեն:

-Շատ ամուսիններ կնոջ նույնիսկ 2-3-ժամանոց աշխատանքը չեն հանդուրժում, իսկ Ձեր զբաղվածությունը չափազանց շատ է: Ամեն դեպքում, երբեմն, այդ հարցի շուրջ Ձեր մեջ տարաձայնություններ չե՞ն առաջանում:

-Ոչ, նման բան չկա, քանի որ մինչև մեր հանդիպելը երկուսս էլ մեր գործունեության մեջ արդեն իսկ ինչ-որ բաների հասած մարդիկ ենք եղել: Ի սկզբանե եղել է գիտակցում, որ աշխատանքը մարդու ձևավորման համար կարևոր դաշտ է: Ուղղակի, երբեմն ամուսինս ասում է՝ դու շատ ես հոգնում, կարողացիր այսուհետ գործունեությունդ սահմանափակել: Բայց արգելքներ երբեք չեն եղել: Չեմ ցանկանա քննարկել այն ընտանիքների հոգեբանական խնդիրները, որտեղ ամուսինները դեմ են կանանց աշխատանքին, բայց ասեմ, որ այսօր ակնհայտ է, որ հայ կնոջ աշխատանքը նույնպես բավական դեր է խաղում ընտանիքում:  

-Երկու ֆիլմերը, որոնցում նկարահանվել եք, ե՞րբ հեռուստադիտողի դատին կհանձնվեն:

-Երկուսն էլ մյուս տարի էկրան կբարձրանան: Հունվարի վերջի կինոթատրոններում կցուցադրվի ռեժիսոր Ելենա Արշակյանի «Անավարտ թռիչք» ֆիլմը, որտեղ մարմնավորել եմ հերոսուհու մայրիկին, խաղընկերս Սերժ Ավետիքյանն էր: «Հիշողություն» ֆիլմում դերս փոքր է, բայց շատ մեծ ասելիքով: Մարմնավորում եմ հայ դերասանուհու, ով մինչ ցեղասպանությունը ներկայացնում է հայ մշակույթը, իսկ գաղթի ճանապարհին ողբերգական ավարտ է ունենում: Այս ֆիլմում ևս դերասանական հրաշալի անձնակազմ է. Արտաշես Ալեքսանյան, Սամվել Սարգսյան, Արայիկ Դեղտրիկյան, Կարեն Ջանգիրով, Սոֆիկ Սարգսյան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել