a.espncdn.comg1in.am-ը գրում է․

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է «Ոսկե գնդակ» մրցանակի մասին իր կարծիքն ու նշել, որ իր սաների համար անձնական պարգևները կարևոր չեն:

««Ոսկե գնդակ»-ի կարգի մրցանակները չեն նպասում ֆուտբոլի զարգացմանը: Հենց այդ պատճառով ես այդ մասին չեմ մտածում: Նման մրցանակները մի ֆուտբոլիստին առանձնացնում են մյուսներից: Իսկ դա այն չէ, ինչ մենք ցանկանում ենք տեսնել ակումբում:

Մյուս կողմից, դա թիմային գերազանց աշխատանքի հետևանք է: Բայց պետք չէ անհանգստանալ այդ առումով, մանավանդ` կենտրոնանալ «Ոսկե գնդակ»-ի վրա: Հավակնորդների թվում տեսնում եմ Սեսկ Ֆաբրեգասին կամ Էդեն Ազարին, բայց վստահ եմ, որ նրանք այդ մասին չեն մտածում: Նրանց համար առաջին տեղում թիմն է, լավ խաղալու և հաղթանակներ տանելու ցանկությունը»,- Goal-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել