1.Գնաճ = Սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) աճ տեմպ
2. ՍԳԻ = 470 ապրանքների և ծառայությունների զամբյուղի գին
3. Այս գինը միջին է և այն միջինացված է.
ա) 470 ապրանքների և ծառայությունների
բ) 11 շրջանների (Երևան՝ գումարած 10 մարզեր)՝ կշռված ըստ բնակչության
գ) 9-12 տարբեր առևտրի կետեր յուրաքանչյուր ապրանքի համար յուրաքանչյուր շրջանում
դ) ամսական 3 դիտարկումների (մոտավորապես ամսի 1-ին, 10-ին և 20-ին)
4. ՍԳԻ զամբյուղում յուրաքանչյուր ապրանքի կամ ծառայության կշիռը հիմնված է տնային տնտեսությունների միջին ծախսերի կառուցվածքի վրա` Տնային տնտեսությունների կենսամակարդակի ուսումնասիրության տվյալների հիման վրա
5. Այդ կշիռները վերանայվում են յուրաքանչյուր 3-5 տարի
(վերջին վերանայումը տեղի է ունեցել 2006թ.` 2004-05 թթ. համար անցկացված ուսումնասիրության հիման վրա)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել