Դրամի արժեզրկումը տվեց իր սպասելի արդյունքը: Այսօր առավոտյան արդեն թանկացում է նկատվել պարենային շուկայում: Գնաճն այլևս անխուսափելի է, մինչդեռ մի քանի օր առաջ վարչապետը հայտարարում էր, որ դոլարի արժևորումը դրական կազդի արտադրողի վրա: Վարչապետը մինչև վերջ չփորձեց հավատալ այն իրականությանը, որը կոչվում է դրամի արժեզրկում, որն էլ բերում է գնաճի: Հասունանում է այն պահը, որ պետք է նորից Հայաստանի կառավարությունը վարկ վերցնի միջազգային ֆինանսական կազմակերպություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել