Մեռած Հոգիները...

Երեկ Վահե Էնֆեաջյանը հայտարարեց, որ «Համաժողովրդական շարժմանը» միանում են բազմաթիվ ուսանողներ, հ/կ-ներ: Նա նաև հավելեց, որ շարժումը մեծ թափ է հավաքում: Ժողովուրդ ջան, ես չէ՝ դուք, ո՞վ է տեսնում այդ թափը, ես օրինակի համար ունայնություն եմ տեսնում: Այդ հայտարարությունը կարդալուց ես հիշեցի Չիչիկովին, նա էլ էր մեծ գործերի մեջ, բայց իրականում մեռած հոգիներ էր հավաքում: Հիշում եք, չէ՞, ինչ եղավ Չիչիկովի հետ: Ուղղակի չիչիկովների ժամանակներն անցել են, հիմա ամեն ինչ շատ արագ է բացահայտվում և ջրի երես դուրս գալիս:

Ժողովուրդ ջան, ուզում եք հայտարարություն տարածեք, ուզում եք բողոքեք, բայց ՖԲ-ն իր որոշումները չի փոխի, ինչ ա թե դուք վախում եք ձեր անձնական տվյալների համար: Ոնց որ գնաք մեկի տուն ու բողոքեք նրա տան դրվածքից, կասի՝ չեք ուզում գնացեք: Շատերս բացի ՖԲ-ից գրանցված ենք «Վկոնտակտե»-ում, թե ստեղ մենակ Ցուկեռենք կարան քո տվյալները երրորդ անձանց փոխանցեն, այնտեղ էլ փոխանցելու կարիք չկա, երրորդ անձինք ուզածը վերցնում են: Հանգիստ ապրեք էլի: Շատ կարևոր մարդիկ իրենց գործերը ֆբ-ով չեն անում, իսկ եթե դուք շատ կարևոր մարդ եք ու ՖԲ-ով եք ձեր գործերն անում, էլ ի՞նչ ասեմ...

Երեկ Black Friday-էր Հայաստանում: Դե չէր կարող այդ ամենը ՀՀ-ում հանգիստ անցներ՝ Ֆեյսբուքյան գրառումներից հասկացա, որ ամեն ինչ ստանդարտ անմակարդակության մեջ է եղել, պատկերացրեք մեր գլամուր մասսաների պայքարը դեղին պուտիկավոր պայուսակի կամ սուպեր մինի կիսաշրջազգեստի համար: Մի տաքսու վարորդ ժամանակին ինձ ասաց. «Մենք շորով եվրոպացի ենք դառել, այ մտածելակերպով հետ ենք գնացել», ինչ խոսք, իմաստուն վարորդ էր: Ախր շատերը գումար էլ չունեն, բայց պարտքով գնացել են, որովհետև զեղչ ա եղել: Հանգիստ ապրեք էլի...

Շակիրան իր էջում հայ աղջնակի նկար է տեղադրել և շնորհավորել է վերջինիս՝ մրցույթում հաղթելու համար: Շակիրան սրանից հետո կիմանա գոնե, որ իրա դրոշը երբ թարս ա բռնում, ինչ երկրի դրոշ ա դառնում դա: Ապրի մեր աղջնակը, շնորհավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել