Շիրակում տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրյալին հնարավոր է տեղափոխեն «Դատապարատյալների հիվանդանոց»Panorama.am-ը գրում է․

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը դիմում է ուղարկել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, որպեսզի ստուգեն նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի գործով մեղադրյալ «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանի առողջական վիճակն ու որոշում կայացնեն՝ անհրաժեշտ է տեղափոխել «Դատապարատյալների հիվանդանոց», թե ոչ: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մ. Վարդանյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանը:

Հիշեցնենք, որ փաստաբանն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել Մ. Վարդանյանին տեղափոխել «Դատապարատյալների հիվանդանոց», նշանակել հոգեբան, ցուցաբերել բժշկական օգնություն:

«Դատախազն ինձ գրություն է ուղարկել, որ համապատասխան ցուցում է տվել: Սակայն դեռ պատասխան չկա»,- ասաց Լ. Բալյանը:

Նա նշեց, որ մի քանի օր առաջ է տեսել Մ. Վարդանյանին, համեմատաբար դեպքի առաջին օրերի՝ իրեն լավ է զգում, նրա հետ հոգեբան է աշխատում:

Լ. Բալյանը նաև տեղեկացրեց, երբ վերջնական առողջանա իր պաշտպանյալը, իր մասնակցությամբ կրկին հարցաքննելու են, քանի որ միջնորդությունը՝ փաստաբանի ներկայությամբ հարցաքննելու վերաբերյալ, բավարարվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել