Ինչո՞ւ են որոշ մարդիկ ողջ մնում սրտի կաթվածից հետո, իսկ շատերը՝ մահանում: Այսպիսի դեպքերում կարևոր գործոններից մեկն այն է, թե ինչքան շուտ է հիվանդը բուժօգնություն ստանում: Փորձագետներն ասում են, որ ծայրահեղ կարևոր է հնարավորինս շուտ օգնություն ստանալ: Նույնիսկ մի քանի րոպեն կարող են որոշիչ դառնալ կյանքի և մահվան հարցում:
«Ավաղ, սրտի կաթվածի շատ զոհեր ուղղակի ժամանակին չեն տեղափոխվում հիվանդանոց»,- ասում է հրշեջ, ֆելդշեր եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի վետերան Դեյլ Հեմստալկը, ով հասարակությանը շտապ օգնության ծառայություն է մատուցում արդեն ավելի քան 20 տարի։
Միշտ զանգեք 1-03, եթե դուք կամ ձեր շրջապատից ինչ-որ մեկը տառապում է հետևյալ ախտանշաններից մեկով կամ մի քանիսով՝
Կրծքավանդակի ցավ
Ասթմայի նոպայի կամ այլ պատճառով առաջացած ծանր շնչառական անբավարարություն
Գիտակցության կորուստ
Չդադարող արնահոսություն
Դեմքի մի կողմի թուլացում, ձեռքի անկանոն շարժումներ, աղավաղված խոսք
Գիտակցության հանկարծակի մթագնում
Տեսողության հանկարծակի խանգարում և հավասարակշռության կորուստ
Գլխապտույտով, սրտխառնոցով և դժվարացած շնչառությամբ ուղեկցվող սուր ցավ, որը ճառագայթում է ձեռք կամ ոտք: (Սա տղամարդկանց մոտ սրտի կաթվածի դասական ախտանիշներ են):
Ստորին ծնոտի և մեջքի ցավ, որն ուղեկցվում է դժվարացած շնչառությամբ, արտահայտված հոգնածությամբ, սառը քրտինքով: (Սա կանանց մոտ սրտի կաթվածի դասական դրսևորումներն են):
Այլ ծայրահեղ դեպքեր՝ շնչարգելություն, ուժեղ այրվածքներ, ծանր ալերգիկ դրսևորումներ, թունավորումներ և սուիցիդալ հակումներ:



