Armlur.am-ը գրում է․
1967 նոյեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը։ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր եւ օտարազգիներ բարձրանում են Ծիծեռնակաբերդ ` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց ցեղասպանության զոհերին: 1965 թվականին` Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երեւանում կազմակերպվեցին միլիոնանոց ցույցեր: Դրանց շնորհիվ 1966-ին սկսվեց Ցեղասպանության հուշարձանի կառուցումը, որն ավարտվեց 1968-ին: Երեւանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան եւ ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ: 44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը: 12 քարե սալերը` դասավորված շրջանագծով, ներկայացնում են Արեւմտյան Հայաստանի 12 հայաբնակ նահանգները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի տարածքում: Շրջանի կենտրոնում հավերժական կրակն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



