«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Եվրոպայի կրկնակի չեմպիոն, (1976, 1978), աշխարհի առաջնությունների կրկնակի արծաթե մեդալակիր (1976, 1978), Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1976), հրում վարժությունում աշխարհի քառակի ռեկորդակիր, սպորտի վաստակավոր վարպետ (1976) գյումրեցի Վարդան Միլիտոսյանը տաքսի է վարում։

Պարզվում է՝ նա ստիպված է նաեւ այսկերպ՝ որպես լրացուցիչ միջոց, հոգալ իր ընտանիքի կարիքներն արդեն մի քանի տարի շարունակ։ Չեմպիոնը, իհարկե, չի համարում, թե իրերի առկա դասավորությունն օրինաչափ է ու իր տեղը մեքենայի մոտ է, բայց եւ չի չարացել։ Ասում է՝ սիրում է իր հայրենիքը, իսկ հեռացողներին նա չի հասկանում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել