Ինչ հաճախականությամբ պետք է զբաղվել սեքսով (18+)Գիտնականները վերլուծել են, թե ինչպես է օրգանիզմն արձագանքում ամենօրյա սեքսին: Պարզվում է, որ շաբաթական մեկ անգամ սեքսով զբաղվելը բավարար է օրգանիզմի նիհարելու գործընթացը խթանելու համար:

Եթե կարդացել եք, որ սեքսը խոչընդոտում է մրսածությանը, դա նույնպես ճիշտ է: Սակայն նման առողջարար հատկության համար սեքսով պետք է զբաղվել շաբաթական գոնե երկու անգամ:

Եթե սեքսով զբաղվեք շաբաթական գոնե երեք օր, զգալիորեն կնվազի կաթվածի հավանականությունը: Ավելացրեք մեկ անգամ ևս, և ձեր մաշկն ավելի լավ տեսք կունենա՝ շնորհիվ աճի հորմոնի արտադրության, որը նվազեցնում է օրգանիզմում ճարպի քանակությունը:

Իսկ ավելի հաճախակի սեքսն օգտակար է հոգևոր-ինտելեկտուալ մակարդակում: Ակտիվ ինտիմ կյանքը բարելավում է կյանքի նկատմամբ լավատեսությունը: Բացի այդ, արյան հոսքը դեպի ուղեղ նպաստում է մտքի ճկունությանը և նվազեցնում սթրեսի մակարդակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել