2011 թ–ին 20–ամյա եգիպտացի Ջամալ Իբրահիմն իր նորածին դստերը Facebook էր կոչել։ Իր խոսքերով՝ նա այդ կերպ ցանկացել է իր շնորհակալությունը հայտնել սոցիալական ցանցին, որը մեծ դեր է խաղացել զանգվածային ցույցերի կազմակերպման գործում։
Facebook–ի ծննդյան հստակ օրը չեն հայտնել։ Չնայած դրան՝ երեխան շարունակել է շնորհավորանքներ ստանալ, նույնիսկ անծանոթ մարդկանցից, ովքեր իմացել են երեխայի անսովոր անվան մասին։ 
Երեխայի լրիվ անունը Ֆեյսբուք Ջամալա Իբրահիմ է։ Հարազատները լիովին համաձայն էին երեխայի անվան ընտրության հետ։ Հիմա այդ երեխան 3 տարեկան կլինի, ու, պատկերացրեք, հայկական ավանդույթներով ինչպե՞ս կկանչեին բակից տուն՝ ֆեյսբուքիկ, արի տուն։
Եգիպտոսում հաշվվում է ավելի քան 5 միլիոն ֆեյսբուքյան օգտատեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել