Արտակարգ  իրավիճակ Եղվարդի հիվանդանոցում. մանկապարտեզի 21 սաներ տեղափոխվել են հիվանդանոց. տեղում է Առողջապահության նախարարը. ԼՐԱՑՎԱԾShamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եղվարդի մանկապարտեզի 21 սաներ թունավորման ախտանիշներով տեղափոխվել են տեղի բժշկական կենտրոն: Այս պահին հիվանդանոց է ժամանել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Տեղում է նաև ոստիկանության Եղվարդի բաժնի օպերատիվ խումբը՝ Եղվարդի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ և քննությունը վարում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ երեխաների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, նրանք հետազոտվում են բժիշկների կողմից:

***

23:00

SHAMSHYAN.com –ին հայտնի դարձավ, որ ևս 20 երեխա տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց:

SHAMSHYAN.com–ի հրապարակումից հետո ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պաշտոնական հայտարություն է տարածել, որում ասված է.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել